Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

09:51 • 16.11.12

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Ալբերտ Էնշտեյնի անվան հիվանդանոցի բժիշկները դուրս են գրել 72-ամյա Էդսոն Արանտաս դու Նասիմետուին, ով առավել հայտնի է Պելե անվամբ։
 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա այնտեղ ազդրոսկրի վիրահատության էր ենթարկվել։
 

Աշխարհահռչակ բրազիլացին այժմ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում, սակայն մոտ օրերս կսկսի քայլել ձեռնափայտով։


Նրան արգելվել է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։