ԱՄՆ ափերի մոտ նավթային հարթակի վրա հրդեհ է տեղի ունեցել. կան զոհեր

22:38 • 16.11.12

Ամենաքիչը 2 մարդ է զոհվել հրդեհի հետևանքով, որը բռնկվել է Մեքսիկական ծոցի նավթային հարթակներից մեկի վրա, հաղորդում է BBC-ն:



Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, տուժածներից 4-ին ուղղաթիռներով հիվանդանոց են տեղափոխել, իսկ ևս երկու մարդու ճակատագիրը, որոնք անհետ կորած են համարվում, դեռ անհայտ է:



Ենթադրվում է, որ այս անգամ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նավթի արտահոսք տեղի չի ունեցել:



ԱՄՆ Լուիզիանա նահանգի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները դեռ նոր են ստացվում, նշում է BBC-ն: