Իսպանիայում ամուսնալուծվող զույգերը ստիպված կլինեն 1 280 եվրո վճարել

08:40 • 16.11.12

Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել դատական հարկերի մասին նոր օրենքը, որտեղ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Ինչպես հայտնում է Espanarusa-ն, ամուսնալուծվելու համար զույգերն այսուհետ ստիպված կլինեն 1 280 եվրո վճարել։

 

Այս որոշումն արդեն դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում, ովքեր գտնում են, որ ամուսնալուծվելու համար սահմանված գումարը շատ բարձր է շարքային քաղաքացիների համար։

 

Նախքան այս, Իսպանիայում ամուսնալուծությունը 500 եվրոյով ավելի «էժան էր»։