Տեխասում գնացքը բախվել է հարթակին, որտեղ վետերաններ են եղել. 4 զոհ, 10 ծանր վիրավոր
ԱՄՆ Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում բեռնատար գնացքը բախվել է շարժական հարթակին, որով տեղաշարժվում էին շքերթի պատրաստվող ամերիկացի վետերանները. զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, վիրավորներից 10-ի վիճակը ծանր է։
Հարթակի վրա եղել են ԱՄՆ-ի զինված ուժերի վետերաններ՝ իրենց կանանց հետ։
Երկաթուղային ընկերության՝ Union Pacific-ի ներկայացուցիչները պնդում են, որ գնացքավարները ժամանակին ազդանշան են արձակել, սակայն իրավիճակը փրկել չի հաջողվել։










