Իսրայելը համաձայնել է 3 ժամով դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է 3 ժամով դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները, ինչը կապված է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քադիլի այցի հետ, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Reuters-ին։
Սակայն Իսրայելի կառավարության անդամներից մեկը նշել է, որ կարճատև հրադադարը կխախտվի, եթե Գազայի հատվածից հրեական տարածքների ուղղությամբ հարվածներ լինեն։
Ըստ ՀԱՄԱՍ-ի տվյալների՝ անցած գիշերվա ընթացքում Իսրայելի զինված ուժերը մոտ 130 հրթիռ են արձակել Գազայի հատվածի ուղղությամբ։ Հաղորդվում է տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։










