Թունիսը պատվիրակություն կուղարկի Գազայի հատված
Թունիսի իշխանությունները որոշում են ընդունել շաբաթ օրը Գազայի հատված բարձր մակարդակով պաշտոնական պատվիրակություն ուղարկելու մասին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով հատվածի իսլամիստական կառավարության պաշտոնական ներկայացուցչին։
Ի դեպ, այսօր Գազայի հատված կայցելի Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը, ով տեղում կծանոթանա դրությանը։
«Թունիսի պաշտոնական պատվիրակությունը շաբաթ կայցելի Գազայի հատված՝ պաղեստինցի ժողովրդին համերաշխության շրջանակներում։ Պատվիրության կազմում կինեն ղեկավարության ու կառավարության ներկայացուցիչներ»,- ասվում է կառավարության մամուլի քարտուղար Թահեր ան-Նունուի անունից տարածված հայտարարության մեջ։
Եգիպտոսում ու Թունիսում, «արաբական գարունից» հետո իշխանությունը ստանձնել են իսլամիստական շրջանակների ներկայացուցիչները, որոնք գաղափարապես մոտ են ՀԱՄԱՍ-ին։










