ԱՄՆ-ում դրամանենգը ձերբակալվել է՝ թղթադրամների վրա նախագահներին շփոթելու պատճառով

18:07 • 16.11.12

Ամերիկացի Դեն Լիլենդը փորձել է 100 դոլարանոց կեղծ թղթադրամով վճարել սուպերմարկետում գնված գուլպաների համար, որի վրա Ֆրանկլինի փոխարեն պատկերված է եղել Լինքոլնը, հայտնում է Корреспондент-ը։ 


29-ամյա ամերիկացին, հավանաբար, մոռացել է, որ նախագահ Լինքոլնի դեմքը զարդարում է 5 դոլարանոց թղթադրամը, այլ ոչ 100։ Հնարավոր է, որ եթե չլիներ աչքի ընկնող այդ սխալը, խանութի գանձապահը չէր էլ նկատի կեղծիքը, գրում է The Daily Mail-ը։

 

Նա ձերբակալվել է, ինչպես նաև լավ սերտել «դասը». եթե ուզում ես դառնալ դրամանենգ, փորձիր չշփոթել նախագահների անունները։

 

Դատարանը նրա գործը կքննի դեկտեմբերի 11-ին։ Փաստաբանի խոսքով՝ կասկածյալը տառապում է թմրանյութերից և ալկոհոլից կախվածությամբ, ինչպես նաև ունի հոգեկան խնդիրներ։