Երեխայի կյանքը փրկելու համար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում, սակայն փոքրիկը մահացել է
Ինգուշեթիայից Մոսկվա թռչող «Բոինգ» ինքնաթիռի փոքրիկ ուղևորը մահացել է օդանավում՝ վայրէջքից 10 րոպե առաջ, հայտնում է Life News-ը։
Բժիշկներն այդպես էլ չեն կարողացել օգնել 2 տարեկան տղային, ով ինքնաթիռում սրտի հետ կապված խնդիր է ունեցել, չնայած ինքնաթիռի հրամանատարն արտակարգ վայրէջքի իրավունք է պահանջել մայրաքաղաքային օդանավակայանում։
Երեխային բուժկետ են տեղափոխել ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո, սակայն նա արդեն մահացած է եղել։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն։
Ուղևորի կյանքը փրկելու համար Utair ավիաընկերության անձնակազմն արել է հնարավորը։
«Երեխան մահացել էր մինչև վայրէջքը, և բժիշկները չեն կարողացել փրկել նրան»,-ասել է «Վնուկովո» օդանավակայանի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան։
Մահացած երեխան ուղեղի կաթված էր տարել և մայրիկի հետ մեկնում էր Մոսկվա՝ քաղաքի կլինիկաներից մեկում բուժման կուրս անցնելու նպատակով։










