«Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտն ու հովվին՝ սպանելով 18 ոչխար և կոտրելով հովվի ոտքը
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում արտասովոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ։
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության բաժնից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասով շարժվող ոչխարի հոտին հովվին և հարվածել ոչխարի հոտին:
Վթարի հետևանքով սատկել է 18 ոչխար, իսկ հովիվը ձախ ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:










