Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

15:39 • 16.11.12

Նոյեմբերի 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև 2 աստիճան ցուրտ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:


Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:


Քամին կլինի արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին գիշերը կբարձրանա 2-3, 19-20-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:



   Երևանում նոյեմբերի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին կդիտվի ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում: