Anonymous-ը գրոհել է իսրայելական 87 կայք՝ ի նշան Գազայում տիրող իրավիճակի դեմ բողոքի

10:28 • 17.11.12

Anonymous հաքերական խմբավորումն այսօր գրոհել է Իսրայելի 87 կայք` ի նշան Գազայի հատվածում այս երկրի իրականացրած ռազմական գործողությունների, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով խմբավորման տարածած հաղորդագրությանը։


Կայքերում տեղադրված հաղորդագրություններում խմբավորումն իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին ու ՀԱՄԱՍ շարժմանը։ Anonymous-ի ակցիան կոչվում է «OpIsrael» (Օպերացիա Իսրայել»)։

 

Կայքերը գրոհելու որոշումը հաջորդել է  Իսրայելի կառավարության սպառնալիքներին. կառավարությունը սպառնացել էր Գազայի հատվածում արգելափակել բոլոր հեռահաղորդակցային միջոցները։