Գինեսի նոր ռեկորդ. MINI Cooper-ի սրահում 28 աղջիկ է տեղավորվել (տեսանյութ)
Բրիտանական Արևելյան Սասեքս դքսությունից մարզուհիների խումբը, որը բաղկացած էր 28 հոգուց, Գինեսի ռեկորդների Գրքում է հայտնվել, կարողանալով տեղավորվել ժամանակակից փոքրիկ MINI Cooper-ի սրահում, հաղորդում է Motor.ru-ն:
Այս անգամ աղջիկները մեկ մարդով բարելավել են իրենց նախորդ տարվա ռեկորդը:
Ռեկորդի բարդությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ օրինակ` MINI-ի բեռնախցիկում 4 աղջիկ է տեղավորվել:










