Մեկ օրվա մեջ երկրորդ խոշոր վթարը Եգիպտոսում. զոհվել է 17 մարդ

18:27 • 17.11.12

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 50 կմ հեռավորությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ. տեղեկացնում է Взгляд-ը։


Չափազանց արագ ընթացող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին։ Նախնական տվյալներով՝ բեռնատար մեքենայի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը և չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։


Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր առավոտյան Եգիպտոսում ևս մեկ խոշոր պատահար էր տեղի ունեցել։ Գնացքը բախվել էր աշակերտներ տեղափոխող ավտոբուսի, ինչի հետևանքով, վերջին տվյալներով զոհվել է 51 մարդ, որոնցից 49-ը՝ երեխաներ։


Ավտոբուսում գտնվել էին 60 երեխաներ, որոնց մեծ մասը մոտ 6 տարեկան է։ Ավտովթարի պատճառով արդեն հրաժարական է տվել Եգիպտոսի տրանսպորտի նախարարը։