Ֆինլանդիայում տղամարդը գնդակահարել է կնոջն ու աղջկան, որից հետո ինքնասպան եղել
Ընտանեկան ողբերգություն է տեղի ունեցել անցած գիշեր Ֆինլանդիայի արևմուտքում: Ոստիկանության հայտարարության համաձայն, Հարավային Օստրոբոնիյա մարզի Ալավուս բնակավայրի առանձնատանը տարեց տղամարդը գնդակահարել է իր կնոջն ու աղջկան, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ոստիկանները այսօր ուսումնասիրել են դեպքի վայրը և պարզել, որ շրջապատի մարդկանց համար վտանգ չի սպառնում:
Այս միջադեպը 2012 թվականի սկզբից 9-րդ ընտանեկան սպանությունն է Ֆինլանդիայում:
Հանցագործության նման ձևը իշխանությունների և ոստիկանության մոտ հատուկ անհանգստություն է առաջ բերել: Այդ կապակցությամբ երկրում ընտանեկան բռնության կանխարգելման նոր մեթոդներ են մշակվում:
Սկսած 2008թ. երկրում մոտ 2 տասնյակ նման սպանություններ են գրանցվել:










