Ֆրանսիայում միասեռական ամուսնությունների դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են ընթանում
Ֆրանսիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են ընթացել կառավարության նախագծի դեմ, որը պատրաստվում է արտոնել միասեռական ամուսնությունները և նման ընտանիքներում երեխաների ընդունումը, հաղորդում է BBC-ն:
Ակցիայի կազմակերպիչների հայտարարության համաձայն ակցիաներ են կայացել Ֆրանսիայի 75 քաղաքներում:
Փարիզի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքի փողոցներ են դուրս եկել ավելի քան 70 հազար ցուցարարներ:
Ակցիային աջակցել են պահպանողական և կաթոլիկ կազմակերպությունները:










