Վրաստանի ՆԳՆ-ի 10 բարձրաստիճան պաշտոնյաները կմնան կալանքի տակ
Թբիլիսիի դատարանի որոշմամբ, երկրի ՆԳՆ 10-ը բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ազատազրկումը, հաղորդում է Грузия Online-ը:
Նրանց թվում են Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Լեվան Կարդավան և նույն գերատեսչության առաջին գլխավոր վարչության պետ Գեորգի Քավլաշվիլին:
Պաշտպանությունը պահանջում էր մեղադրյալներին գրավի դիմաց բաց թողնել, սակայն դատարանը չի բավարարել այդ հայցը, պատճառաբանությամբ, որ պաշտոնյաները կարող են թաքնվել քննությունից:










