Վրաստանը երբեք ԱՊՀ չի վերադառնա. Վրաստանի արտգործնախարար

23:56 • 17.11.12

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանը երբեք հետ չի վերադառնա ԱՊՀ և այդ մասին հարց չի քննարկվել, հաղորդում է РИА Новости–ն:


«Վրաստանը մտադիր է միայն երկու միավորման մեջ մտնել` ԵՄ և ՆԱՏՕ: Մեր ամբողջ ռազմավարությունը ուղղված է դրան և որևէ խոսք չկա ԱՊՀ-ին անդամակցելու վերաբերյալ», - հայտարարել է վրացակաբ ԱԳՆ-ի ղեկավարը:


Նա նաև նշել է, որ պաշտոնական առաջարկ Վրաստանի ԱՊՀ-ին անդամակցելու վերաբերյալ չի ստացվել:


«Մենք որևէ առաջակ չենք ստացել, ԱՊՀ-ում հստակ հասկանում են, որ Վրաստանին այդ կազմակերպություն հրավիրելը իմաստ չունի», - նշել է նա:


Նա նաև հայտարարել է, որ Թբիլիսին չի պատրաստվում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան «դեսպանատներ ունի Աբխազիայում և Հարավային Օսիայում և այդ տարածքները անկախ է ճանաչում»: