Հնդկաստանում մահացել է «Շիվայի բանակ» ազգայնական կուսակցության հիմնադիրը

21:48 • 17.11.12

Հնդկաստանում, 86 տարեկանում մահացել է հինդուիստական ազգայնական «Շիվ սենա» («Շիվայի բանակ») կուսակցության հիմնադիր Բալ Քեշիվ Թաքերեյը ( Bal Keshav Thackeray), հաղորդում է BBC-ն:


Թաքերեյը մեղադրվում էր հնդիկների և մուսուլմանների միջև ատելություն հրահրելու համար: Բալ Քեշիվ Թաքերեյը 2002թ. կոչ էր արել մահապարտների ջոկատներ ստեղծել մուսուլմանների վրա հարձակվելու համար: