Իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատար
Իսրայելական պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունները, որոնց համաձայն երկրի օդուժի այսօրվա օդային հարձակումների հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարներից ևս մեկը, հաղորդում է MIGnews.com-ը:
Ըստ իսրայելական պարբերականի, սպանված ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարը գլխավորում էր Ղազայի հատվածի հարավի մաքսանենգության համակարգը:
Ըստ պարբերականի, ավելի վաղ իրականացված օդային հարձակման հետևանքով սպանվել էր Մուհամեդ Քալեբը, ով ղեկավարում էր «ՀԱՄԱՍ»-ի «Ռազմաօդային ուժերը»:










