Ղազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատար է սպանվել

08:10 • 17.11.12

Ուրբաթ գիշերը իսրայելական օդուժի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Ահմեդ աբու-Ջելալը: Այս մասին հայտնի է դարձել պաղեստինյան աղբյուրներից, հաղորդում է իսրայելական MIGnews-ը:

 

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի ուղղությամբ իսրայելի պաշտպանության բանակի օդուժը գրոհը իրականացվել է պաղեստինյան փախստականների Մեգազի ճամբարի մոտ` Ղազայի հատվածի կենտրոնական մասում:

 

Հաղորդվում է, որ նրա հետ միասին սպանվել են նաև նրա երկու եղբայրները և ևս մեկ մարդ, ում անձը դեռ պարզված չէ: