ՌԴ-ում «ԿամԱզ» գործարանի աշխատակիցն ինքնասպան է եղել՝ աշխատավարձի պատճառով

12:15 • 17.11.12

ՌԴ Մենդելեևսկի (Թաթարստանի Հանրապետություն) 26-ամյա բնակիչ Դմիտրի Ֆյոդորովն ինքնասպանություն է գործել՝ աշխատավարձի պատճառով, հայտնում է Life News-ը։

 

«ԿամԱզ» գործարանի աշխատակցի դին առավոտյան հայտնաբերել են նրա գործընկերները՝ աշխատավայրից քիչ հեռու։

 

Նրան վերջին անգամ տեսնողները պատմել են, որ Դմիտրին շատ տխուր էր ու մտազբաղ, դժգոհում էր, որ գործարանի տնօրինությունն իրեն սպասվածից քիչ աշխատավարձ է տվել, որոնցով նա չի կարող ընտանիք պահել ու մարել վարկերը։
 

Բանվոր Արթուր Ա.-ն Life News-ին պատմել է, որ նա գործարանում որպես փականագործ աշխատանքի էր ընդունվել, երբ կինը նրան տանից վռնդել էր՝ պայման դնելով, որ նա տուն կգա միայն այն ժամանակ, երբ նոր աշխատանք գտնի։


Աշխատավորների պատմելով՝ այժմ «ԿամԱզ»-ը ծանր ժամանակներ է ապրում. բեռնատարները պահանջարկ չունեն, ինչի պատճառով աշխատավարձերը կրկնակի կրճատվել են։

 

Այժմ կինը պետք է ոչ միայն միայնակ մեծացնի 2 անչափահաս երեխաներին, այլև մտածի չմարված վարկերը փակելու մասին։