Օմսկում Ми-8 ուղղաթիռը կործանվել է վայրէջքի ընթացքում

17:03 • 17.11.12

Ռուսաստանի Օմսկի շրջանում Ми-8 ուղղաթիռը, որում եղել է 20 մարդ, կործանվել է վայրէջքի ընթացքում. տեղեկացնում է ռուսական Лента-ն։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ զոհեր չկան, տուժել է 4 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։
 

Ուժային կառույցների աղբյուրները տեղեկացրել են, որ նախնական տեղեկություններով ուղղաթիռի աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Ուղղաթիռը պատկանել է Utair ավիաընկերությանը։