ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը

20:52 • 17.11.12

Այսօր, ինչպես և նախապես հայտարարվել էր, ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը, որի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից մանրամասն ներկայացվել են իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները: Այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Ըստ այդմ, տեղի է ունեցել երկկողմ քննարկում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

ՕԵԿ-ից հայտնում են, որ ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո:


Հիշեցնենք, որ երեկ էլ կայացան ՕԵԿ-ԲՀԿ քննարկումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ, որոնցից առաջինի կապակցությամբ ՕԵԿ-ը բացասական դիրքորոշում հայտնեց, իսկ երկրորդի կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց խոսել միայն նախագահական ընտրություններից հետո։