Ռուսաստանը խոստանում է համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ին «Մագնիտսկու ցուցակի» համար
Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդգնորեն թշնամական և սադրիչ գործողություն է անվանել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Մագնիտսկու օրինագիծը» և հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից պատասխան քայլեր պատտադիր կլինեն, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ նշվում է, որ «Ռուսաստանի հետ պատժամիջոցների և վերջնագրերի լեզվով խոսելը անհեռանկարային է, իսկ նման որոշման համար բոլոր հետևանքների պատասխանատվությունը ամբողջովին կընկնի ԱՄՆ-ի վրա»:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Մագնիտսկու օրինագիծը» նոյեմբերի վերջին պետք է դրվի Սենատի քննարկմանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ստորագրել օրենքը մինչև տարեվերջ, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի:










