Եգիպտոսում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսի. զոհվել են երեխաներ
Եգիպտոսի Ասյուտ շրջանում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսի, որի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցների։
Տեղեկությունների համաձայն՝ Կահիրե-Ասուան երթուղին իրականացնող գնացքն ավտոբուսին է բախվել Մանֆալուտ բնակավայրի մոտակայքում։
Նախնական տվյալներով՝ զոհվել է 25-30 ուղևոր՝ մեծ մասը դպրոցականներ։










