Հրազդանի կիրճում «Միցուբիշիի» վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդին և փախել, ապա բռնվել
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 25-ամյա Լևոն Ա.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Լևոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նույն օրը ոստիկանները պարզել են, որ վրաերթը, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 29-ամյա Գառնիկ Մ.-ն:
Քննությունը վարում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը:










