200 խախտում, 600 կրակոց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մեկ շաբաթվա ընթացքում

14:02 • 17.11.12

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ։ Այս մասին նշվում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ։


Կրակոցների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: