Բանգլադեշում հրդեհը 11 մարդու կյանք է խլել

11:18 • 18.11.12

Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ 


Դաքա աղքատ թաղամասում հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 3։00-ին։ Կրակը շատ արագ է տարածվել, և հրշեջներից պահանջվել է 4 ժամ այն ամբողջովին հանգցնելու համար։


Հրդեհից տուժել է ավելի քան 500 տուն։


Ինչպես հայտնում են հրշեջները՝ այրված տների փլատակների տակից դուրս է բերվել 11 մարդու մարմին, այդ թվում վեց կին և մեկ երեխա։ Զոհվածների որոնումները դեռ շարունակվում են։


Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։