Բրեյվիկը կապեր է հաստատում հայտնի կին ահաբեկչի հետ

17:15 • 18.11.12

Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, ով 77 մարդ է սպանել, երեք էջանոց նամակ է ուղարկել գերմանական «Ազգային-սոցիալիստական ընդհատակյա» ծայրահեղական խմբավորման միակ ողջ մնացած մասնակցին՝ Բեատե Չեպեին, հայտնում է Вести-ն։


Խմբավորման մյուս երկու մասնակիցները՝ Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդթը, ինքնասպան են եղել։


Հաղորդագրությունը, որում նա ահաբեկչին անվանում է «սիրելի քույր» և «պահպանողական հեղափոխության մարտիրոսուհի», հասցեատիրոջը այդպես էլ չի հասել։


Բրեյվիկը կոչ է անում նրան պատմել հանրությանը իր հանցագործությունների քաղաքական դրդապատճառների մասին։
Նորվեգացին իր «գործընկերոջը» կնքել է նաև որպես «ազգային դիմադրության հերոս», ով «զոհողության է գնացել՝ Գերմանիայի իսլամացումը և բազմամշակութայնությունը կանգնեցնելու դեմ»։


Նա առաջարկել է կնոջը իր դեմ դատական գործընթացը օգտագործել որպես հարթակ՝ աջակողմյան ծայրահեղական հայացքները քարոզելու համար։


Հարկ է նշել, որ Չեպեի «ցուցակը» մի քանի անգամ փոքր է , քան Բրեյվիկինը. նրա խղճին է մոտավորապես տաս սպանություն։ 12 տարիների ընթացքում ծայրահեղ խմբավորման զոհն են դարձել հույն և թուրք գործարարներ, ինչպես նաև մի կին ոստիկան։ Բացի այդ, 2001 և 2004թթ. խմբավորման անդամներն իրականացրել են երկու պայթյուն Քյոլնում, ինչի արդյունքում վիրավորվել էր ավելի քան 20 մարդ։