Ընդդիմադիրներն ականանետներով հարվածել են Դամասկոսի բնակելի թաղամասերից մեկին
Սիրիացի ընդդիմադիրներն անկանանետներից հարվածել են Դամասկոսի բնակելի թաղամասաերից մեկին՝ Մեզա Ջեբելին, որտեղ գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վիլաներն ու օտարերկրյա դեսպանատաները, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ռազմական գործողությունների հետևանքով 2 մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են. նրանց վիճակը ծանր է գնահատվում։
Բացի այդ Մեզա ավտոմայրուղու վրա ականապատ մեքենա է պայթեցվել՝ հանգեցնելով նյութական մեծ վնասների։ Իսկ նախօրեին Դամասկոսի քրիտոնեական Ջերմանա թաղամասում ինքնաշեն հրթիռ է պայթել՝ դառնալով 6 խաղաղ բնակիչների մահվան պատճառ։










