Եգիպտոսում բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման վերաբերյալ. Reuters
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նոյեմբերի 18-ին կշարունակվի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման պայմանների քննարկումը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։
Ըստ Պաղեստինյան ղեկավարության անանուն ներկայացուցչի տեղեկության՝ «համաձայնության հույս կա», սակայն դեռ վաղ է խոսել որևէ հաջողության մասին։
Թե հատկապես ովքեր են մասնակցում բանակցություններին, հաղորդագրությունից պարզ չի դառնում։
Իսրայելական ղեկավարության կողմից տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չի ստացվել։
Reuters-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախկինում Եգիպտոսին հաջողվել է համաձայնության հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման վերաբերյալ։
Հաղորդվում էր, որ կիրակի գիշերը իսրայելական ռազմաօդայի ուժերը հերթական հարվածներն են հասցրել Գազայի հատվածին։
Հարձակումներից մեկի ժամանակ գրոհել են Գազայի շենքերից մեկը, որտեղ գտնվել են ԶԼՄ-ների գրասենյակները։
Իսրայելի ՌՕՈՒ-ը հարվածել են նաև Նասեր Սալահ ադ-Դինայի խմբի գրոհայինների ճամբարին (Ազգային դիմադրության կոմիտե)։










