Էկվադորի ամենախոշոր ցլամարտը կես դարվա ընթացքում առաջին անգամ հետաձգվել է՝ կենդանիների պաշտպանների բողոքի պատճառով

14:54 • 18.11.12

Լատինական Ամերիկայում ամենախոշոր «Կիտո Տոնավաճառ» անվանումով ցլամարտերից մեկը իր գոյության կես դարվա ընթացքում առաջին անգամ հետաձգվել է կենդանիների պաշտպանների բողոքի պատճառով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


«Հիսուս ամենակարող» տոնավաճառը պետք է անցկացվեր Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում դեկտեմբերի 1-6-ը, սակայն «Սիտուտոսա» ընկերությունը, որը կազմակերպում է այդ միջացառումը, հայտարարել է նրա հետաձգման մասին՝ մեկնաբանելով դա «ցլամարտերի դեմ հասարակությունում ստեղծված մթնոլորտում բանավեճերից, սպառնալիքներից և դիմադրությունից խուսափելու ցանկությամբ»։


Սակայն որոշումը փոխելու համար «Սիտուտոսա» ընկերությանն են դիմել ցլամարտի սիրահարները՝ տոնավաճառը վերկանգնելու խնդրանքով։


Ըստ նրանց տվյալների՝ ցլամարտն անցկացնել հրաժարվելուց կտուժի 60 հազար մարդ, ովքեր կապված է դրա կազմակերպման հետ։


Ցլամարտիկները խոսում են այն մասին, որ տոնակատարությունը փակելը, որը համարվում է լավագույներից մեկը Լատինական Ամերիկայում, ամբողջովին կազդի այս միջոցառման հեղինակության վրա։


Ընկերությունը դեռևս ոչինչ չի պատասխանել ցլամարտի սիրահարներին։ Ավելին, սկսվել է ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձը, ինչը իր հերթին առիթ է հանդիսանում ցլամարտերին դեմ հանդես եկողների ուրախության համար։ Սոցիալական կայքերում և ֆորումներում նրանք ակտիվորեն նշում են իրենց հաղթանակը՝ համարելով դա կարևոր քայլ հետագայում ցլամարտերն ամբողջովին արգելելու համար։


Կիտոյում անցկացվող «Հիսուս ամենակարող» տոնավաճառը Լատինական Ամերիկայի ամենակարևոր ցլամարտերից մեկն է։ Անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջին Ցլերի հրապարակում և նվիրված է Կիտոյի հիմնադրմանը։