Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնել է Իսրայել
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Փարիզից մեկնել է Իսրայել, հայտնում է Courier Mail-ը:
Ֆրանսիացի պաշտոնյան, ըստ հաղորդագրության, «կոչ կանի բոլոր կողմերին դադարեցնել լարվածությունը և կառաջարկի Ֆրանսիայի օգնությունը՝ անհապաղ հրադադար հաստատելու հարցում»:
Պաշտոնյան կայցելի Թել Ավիվ ու Երուսաղեմ, ապա Արևմտյան Ափ՝ Ռամալահ քաղաք: Մեկօրյա այցի ընթացքում Ֆաբիուսի կհանդիպի Իսրայելի ղեկավարության և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Այս այցի մասին հայտնել է Իսրայելական կողմը:
Չորեքշաբթի օրը Իսրայելը և Ղազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումը անցել էին զինված առճակատման, որի հետևանքով 3 իսրայելցի և 48 պաղեստինցի է զոհվել:










