Գանայում երկու ավտոբուսների բախման հետևանքով 31 մարդ է զոհվել
Գանայի հանրապետությունում երկու ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 30-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի կառվարական տեղեկատվական գործակալությանը։
Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Կոգնի քաղաքի շրջակայքում՝ արևմտաաֆրիկյան երկրի մայրաքաղաք Ակրայից 650 կմ հեռավորության վրա։
Ըստ ականատեսների՝ ավտոբուսներից մեկը փորձել է վազանց կատարել և դուրս եկել հանդիպակաց գոտի։ Երկու վարորդներն էլ մահացել են։










