Երևանում ամբողջությամբ այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված «Գազել» մեքենա
Այսօր երեկոյան, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, պարզվել է, որ այրվում է Գյուլիքևխյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մարվել է ժամը 20.21-ին:
Ամբողջությամբ այրվել է «Գազել» մակնիշի 2612 Տ պետհամարանիշով ավտոմեքենան:










