Հունաստանի ափային պահպանությունը ծովում 120 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերել

16:21 • 18.11.12

Հունաստանի ափային պահպանության կողմից կիրակի առավոտյան ավելի քան 120 անօրինական ներգաղթյալներ են ձերբակալվել անմարդաբնակ կղզում, հայտնում է РИА Новости-ն։


Համաեվրոպական 112 հեռախոսահամարին SOS ազդանշան է եկել ներգաղթյալների կողմից, ովքեր նավարկել են Միջերկրական ծովում։ Ափային պահպանությունը հայտնաբերել է մարդկանց, ովքեր աղետի ենթարկված նավից իջել են Կիտիրա կղզուց հարավ տեղակայված անմարդաբնակ կղզի։


Ափային պահպանության մոտորանավակը որոնումներ է կատարում տեղանքում։


Մեկ այլ նման տեղեկություն ստացվել է Կրետե կղզուց, որտեղ ձերբակալված ներգաղթյալն ասել է, որ եղել է խորտակված նավի 15 ուղևորներից մեկը։


Հունաստանը անօրինական ներգաղթյալների համար համարվում է  դեպի Եվրոպա հիմնական «դարպասներից» մեկը։