Չինաստանը 16 մլն դոլար է վատնել 152 մ բարձրությամբ «անիմաստ» օղակ կառուցելու համար (լուսանկարներ)
Չինաստանի իշխանությունները երկրի հյուսիս-արևելյան Ֆունշուն քաղաքում հսկայական մի օղակ են կառուցել, որի արժեքը կազմել է մոտ 16 մլն դոլար, գրում է Daily Mail-ը։
«Կենաց մատանի» անվանումը ստացած «անիմաստ» հուշարձանն ունի 152 մ բարձրություն, իսկ այն վեր խոյացնելու համար պահանջվել է 300 տոննա պողպատ։ Իսկ երեխոյան այն զարդարում են շուրջ 12 հազար գունավոր լույսեր։
Ֆունշունի քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր հուշարձանի կառուցումը որևէ հստակ նպատակ չունի։ Այն պարզապես կօգնի մարդկանց մեծ բարձրությունից հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով, քանի որ համալրված է ժամանակակից վերելակներով, որոնք այցելուներին կհսցնեն մինչև «Կենաց մատունու» գագաթը։










