Իր շքանշանը Գերմանիայում կորցրած զինվորը 13 տարի անց գտել է այն Աֆղանստանի շուկաներից մեկում
Բրիտանացի նախկին զինծառայող Միք Ֆրանսը անցած դարի 90-ական թվականներին պարգևատրվել է Lancashire Regiment շքանշանով, որը 13 տարի առաջ նա կորցրել է Բեռլինում, գրում է Mirror-ը։
Բազմաթիվ փնտրտուքներն արդյունք չեն տվել, սակայն վերջերս, ի զարմանս իրեն, Ֆրանսը վերագտել է այն Աֆղանստանի շուկաներից մեկում։ Իրականում շքանշանը հայտնաբերել է նրա նախկին գործընկերներից մեկը, ով նման արժեքավոր նմուշն աֆղանական շուկայում տեսելով՝ շատ է զարմացել։ Այնուհետև նա շքանշանի վրա տեսել է Ֆրանսի անուն-ազգանունը և անմիջապես գլխի ընկել, թե ինչում է գործը։ Տղամարդը գնել է շքանշանը և հանձնել այն Ֆրանսին։
«Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչպես է շքանշանս հայտնվել Աֆղանստում, եթե ես երբևէ այդ երկրում չեմ եղել։ Այնուամենայիվ ուզում են ներողություն խնդրել մայրիկիցս, ում ես այս 13 տարիների ընթացքում անընդմեջ մեղադրել եմ շքանշանս կորցնելու մեջ»,-ասել է նախկին զինծառայողը։










