Mail.ru Group-ը դուրս է եկել Groupon-ից և Zynga-ից

13:59 • 18.11.12

Mail.ru Group-ը դուրս է եկել երկու հանրային համացանցային ընկերությունների կապիտալից՝ Groupon զեղչերի ծառայութունից և խաղեր մշակող Zynga ընկերությունից, գրում է vedomosti-ն։


Mail.ru-ն իր կայքում փոխել է ընկերության նկարագիրը՝ հեռացնելով Zynga-ի 0,16% և Groupon-ի 0,84% սեփականության մասին հիշեցումը։


Այս պահին ընկերության ակտիվներում հիշեցվում է Facebook (0,52%), «ВКонтакте» (39,9%), Qiwi (21,35%), ինչպես նաև մի շարք ռուսական և ուկրաինական համացանցային նախագծերի մասին։


Ավելի վաղ Mail.ru Group-ին մոտ աղբյուրը հաղորդում էր, որ ընկերությունը նախատեսում է ամբողջովին վաճառել իր և արտասահմանյան ակտիվները։


«Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում Mail.ru Group-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Գրիշինն ասել էր, որ ընկերության համար արտասահմանյան ակտիվները պարզապես ֆինանսական ներդնումներ են և պատրաստ են վաճառել դրանք «ճիշտ պայմանների և ճիշտ ժամանակի դեպքում»։