Հայաստանի արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով

23:19 • 18.11.12

Այս գիշեր և վաղը՝ նոյեմբերի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Meteo-tv.am կայքից:


Արևելյան շրջաններում և այս գիշեր, և նոյեմբերի 19-ին ողջ օրվա ընթացքում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, նաև տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, քամի՝ 15-17 մ/վրկ արագությամբ:


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի գիշերը մի փոքր կբարձրանա, սակայն ցերեկն ամենուրեք կդիտվի նվազում 3-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կտրուկ կցրտի 6-8 աստիճանով:


Երևանում նոյեմբերի 19-ին ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ, օրվա 2-րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն էական տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ երկուշաբթի հավանական է քամի 5-7մ/վրկ, մառախուղ: Այս գիշեր +1+3, ցերեկը +13+15, երեկոյան +9+11: