Ռուսաստանի Նենեցկի մարզում դեռահասը կրակել է երեխային՝ որսորդ ձևացնելով

11:14 • 18.11.12

Ռուսաստանի Նենեցկի ինքնավար մարզի Նարյան Մար քաղաքում ողբերգությամբ է ավարտվել երկու դեռահասների խաղը, գրում է rbc-ն։ 


16-ամյա տղան պատահաբար կրակել է իրեն հյուր եկած 10-ամյա ընկերոջը, հաղորդում է ՆԳՆ շրջանային վարչությունը։


Դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ մեծահասակներից ոչ ոք տանը չի եղել, իսկ դեռահասը վերցրել է պահարանում պահվող որսորդական հրացանը և, որսորդ ձևացնելով, հրացանի փողը պահել երեխայի ուղղությամբ։


Արդյունքում կրակոց է եղել և գնդակը դիպչել է 10-ամյա տղայի գլխին։ Երեխան մահացել է տեղում։