Իրական քնած գեղեցկուհի. ամերիկուհին 64 օր շարունակ չի արթնացել քնից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի 17-ամյա բնակչուհի Նիքոլ Դելիենին կարելի է առանց վարանելու մեր օրերի քնած գեղեցկուհի անվանել։ Պատճառն այն է, որ աղջիկը 64 օր շարունակ չի արթնացել քնից, գրում է Daily Mail-ը։
Մասնագետների ախտորոշման համաձայն, Նիքոլը տառապում է «Քնած գեղեցկուհու» սինդրոմով, որի դեպքում մարդու օրգանիզմն անընդահտ ցանկանում է քնել, սակայն բժիշկներին դեռևս չի հաջողվում պարզել այս տարօրինակ հիվանդության առաջացման պատճառները։
Երկարատև քնի արդյունքում Նիքոլը բաց է թողել մի շարք տոներ, այդ թվում նաև իր բարեկամների ծննդյան օրերը, իսկ երբ արթնացել է ծնողները շատապել են նրան տարբեր բուժհաստատություններ տանել, սակայն ապարդյուն։ Ոչ մի բժիշկ չի կարողանում գլուխ հանել այս տարօրինակ պատմությունից և ճիշտ բուժում նշանակել։
Նիքոլի ծնողները պատմել են, որ սովորաբար իրենց աղջիկն օրական 18-20 ժամ քնած է լինում և արթնանում է միայն սնվելու և բնական կարիքները հոգալու համար, ինչից հետո կրկին գնում է քնելու։










