Ավտովթար Աբովյան քաղաք տանող կամրջի մոտ. մի հոգի հոսպիտալացվել է
Այսօր, ժամը 16.31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին (Աբովյան քաղաք տանող կամրջի մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 31 TL 182 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր Կ. Մխիթարյանը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Տ. Բերբերյանին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:










