ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելին պատկանող ռազմական նավ և ուղղաթիռ են կործանել
ՀԱՄԱՍ իսլամական շարժման զինված թևը երեկ Գազայի հատվածի մոտ իսրայելյան նավատորմին պատկանող հրթիռային նավի է հարվածել.տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական «Ալ Ալյամ» հեռուստաընկերությանը։
Նրա տվյալներով՝ նույն խորշում նաև Իսրայելի ռազմական ուղղաթիռ է խփվել։ Իսրայելի ռազմական ղեկավարությունը տեղեկությունը դեռևս չի հաստատել։
Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի Հայ-Նասր թաղամասում զոհվել է 11 մարդուց բաղկացած ընտանիք՝ ներառյալ 5 մանկահասակ երեխաներ։ Ընդհանուր առմամբ երեկ, երեկոյան ժամերին զոհվել է 29 պաղեստինցի։ 3 երեխաները հրթիռային հարձակման զոհ են դարձել ալ-Բրեյջու, Բեյթ-Հանուն բնակավայրերում։
ՀԱՄԱՍ-ի զինված թևի արձակած հրթիռները հասել են մինչև Իսրայելի հարավային Աշկելոն և Աշդոդ քաղաքներ. զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։










