Սիրիայի ապստամբները հայտարարել են Դամասկոսը գրավելու գործողության մեկնարկի մասին

23:36 • 06.02.13

Սիրիայի զինված ընդդիմությունը փոխում է ռազմավարությունը և սկսում Դամասկոսը կառավարական զորքերից ազատագրելու գործողությունը, ասվում է սիրիական  իսլամական տարբեր խմբավորումները միավորող «Իսլամի կողմնակիցների հավաքներ» միության հայտարարության մեջ, հաղորդում է INTERFAX-ը:


Իսլամիստների կոալիցիայի ներկայացուցիչ Աբու Մոազ ալ-Աղայի խոսքով, սիրիական խմբավորումները որոշել են նոր ռազմավարություն ընտրել, և այդ նպատակով միավորվել են:


Նրանք սկսել են գրոհել հսկիչ անցակետերը, այդ թվում և Դամասկոսի մի շարք թաղամասերում:


Միևնույն ժամանակ, տեղեկություններ են ստացվում, որ Դամասկոսի որոշ թաղամասերում կատաղի մարտեր են սկսվել կառավարական զորքերի և ապստամբների միջև:


Ստացվող տեղեկությունների համաձայն` ապստամբները գրոհում են բանակային անցակետերը` դրանք ռմբահարելով նռնականետերով և ականանետերով: