Ինքնահրկիզումների դեմ պայքարում Չինաստանը 70 տիբեթցու է բանտարկել

15:58 • 07.02.13

Ինքնահրկիզումների դեմ պայքար սկսած Չինաստանի իշխանությունները միանգամից 70 տիբեթցու են բանտարկել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Սա մինչ օրս ամենամասշտաբային գործողությունն է այս հարցով:

 

Սինհայ հյուսիս-արևմտյան նահանգից 70 ձերբակալվածները ներկայացվում են որպես «քրեական կասկածյալներ», 12-ը՝ պաշտոնական ձերբակալումով:


Վերջին ամիսներին Չինաստանը բանտարկում է այն գործիչներին, որոնց համարում է նման ակցիաներ հրահրողներ:

2009-ից ի վեր մոտ 100 տիբեթցի է ինքնահրկիզվել (և նրանց մեծ մասը մահացել է)՝ այդ կերպ բողոքելով Չինաստանի իշխանությունների քաղաքականության դեմ: Չինացի պաշտոնյաները նշել են, թե ինքնահրկիզումների թիկունքում է «Դալայ Լամայի կլանը», այնինչ Տիբեթում նման քայլի դիմողներին անվանում են «հերոսներ»: