ԱՄՆ-ում հերթական հրաձգության կազմակերպիչը սպանված երեխաների մայրն է եղել
Ամերիկյան Դենվեր քաղաքում երեկ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով երկու երեխա էր զոհվել, կազմակերպել է զոհված երեխաների մայրը՝ Մայրա Պերեսը, ինչից հետո կինն ինքնասպան է եղել։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, արարքի դրդապատճառները, որոնք կնոջը մղել են այս քայլին, դեռևս պարզ չեն։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բոլոր երեք զոհերն էլ երեխաներ են եղել։
ԱՄՆ-ում հրազենով զանգվածային սպանության դեպքը տեղի է ունեցել երկրում զենքի խստացման լայնամասշտաբ արշավի ֆոնին:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում նման դեպքեր են գրանցվում վախեցնող հաճախականությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան Նյութաունի կրտսեր դպրոցում սպանել էր 20 երեխայի և 6 չափահասի:










