Գլենդեյլաբնակ հայը փորձել է խանութից միս ու մաքրող միջոց գողանալ, հայտնվել է հիվանդանոցում

10:21 • 07.02.13

ԱՄՆ Բերբանկ քաղաքում (Կալիֆոռնիա, Լոս Անջելես) հայ է ձերբակալվել:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Արթուր Խալաթյանը (Գլենդեյլ քաղաքի բնակիչ) փորձել է 864 դոլար ընդհանուր արժողությամբ միս և լցվացող ու մաքրող միջոց գողանալ քաղաքի խանութներից մեկից և բռնվել է:

 

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի: Ոստիկանության տվյալներով` Խալաթյանը մտել է խանութ, վերցրել է 21 տուփ բիֆշտեքս և 11 շիշ մաքրող միջոց և, շրջանցելով գանձապահին, փորձել է դուրս գալ  խանութից:

 

Ոստիկանության տվյալներով` Խալաթյանը նույն այդ խանութից փորձել էր ապրանք գողանալ նաև մի քանի օր առաջ: Եվ երբ Խալաթյանը երեքշաբթի մտել էր խանութ, գանձապահները ճանաչել էին նրան ու  նախօրոք տեղյակ պահել անվտանգության աշխատակիցներին: Վերջինները ելքի մոտ կանգնեցրել էին Խալաթյանին` միսն ու մաքրող միջոցները ձեռքին:

 

44-ամյա Խալաթյանը հարվածել էր նրանցից մեկի դեմքին ու փախուստի դիմել: Անցորդներից մեկը, տեսնելով այդ ամենը, ոստիկանություն էր զանգահարել: Րոպեներ անց ոստիկանները խանութից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ձերբակալել էին Խալաթյանին: Նա շնչակտուր հայտարարել էր, որ կրծքավանդակի շրջանում սուր ցավեր ունի և խնդրել էր իրեն հիվանդանոց տեղափոխել:

 

Հիվանդանոցում անհրաժեշտ ստուգում անցնելուց հետո Խալաթյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք` գողություն կատարելու կասկածանքով:

 

Խալաթյանի գործով դատավարությունը տեղի կունենա այս ամսվա ընթացքում: