Մեծ Բրիտանիայում շները «կզինվեն» միկրոչիպերով
Մեծ Բրիտանիայի իշխանությունները շների տերերին կստիպեն, որպեսզի նրանք իրենց ընտանի կենդանիների վրա էլեկտրոնային չիպեր տեղադրեն: Նման որոշում է կայացրել Միացյալ Թագավորության Շրջակա միջավայրի նախարարությունը, գրում է РБК-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ըստ փաստաթղթի, միկրոչիպերի ներմուծման գործընթացը պետք է կատարվի մինչև 2016թ. ապրիլի 6-ը: Այս պահանջը չկատարելու դեպքում կենդանիների սիրահարները ստիպված կլինեն մինչև 500 ֆունտ ստեռլինգի չափով տուգանք վճարել:
Ըստ բրիտանական իշխանությունների՝ կենդանիների մաշկի տակ տեղադրված միկրոչիպերը կհեշտացնեն նրանց գտնելը, եթե նրանք անհետանան, ինչը կկրճատի անտուն կենդանիների քանակը:
Կենդանիների պաշտպանները նշում են, որ տարեկան շուրջ 100.000 շուն անտեր է մնում:










