Ջոն Քերին երդվել է. նա աշխատելու է հանուն խաղաղության
ԱՄՆ-ում տեղի է ունեցել նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի երդմնակալության արարողությունը, տեղեկացնում է պետքարտուղարության կայքը։
Նա արդեն պաշտոնավարում է մոտ մեկ շաբաթ, սակայն հանրության առաջ երդմնակալությունը տեղի է ունեցել այսօր։
Արարողությանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, պահել է նրա կինը՝ Թերեզան։
Երդմնակալության արարողությանը մասնակցել են նաև սենատորներ։
Բայդենն իր ելույթում նշել է, որ Քերին իր ընկերն է և ուրախ է այդ պաշտոնում նրա նշանակման համար, իսկ Քերին կատակել է՝ նշելով, որ շատ է մասնակցել երդմնակալության արարողությունների, սակայն երդվելը հաճելի է։
«Այս աշխատանքն ընդունեցի, քանի որ ցանկանում եմ աշխատել խաղաղության համար»,-ասել է Քերին՝ նշելով, որ վճռական է ահաբեկչության դեմ պայքարում։










